2018 թվականին հանցագործությունների ընդհանուր թիվը Հայաստանում նախորդ տարվա համեմատ աճել է 11,2 տոկոսով կամ 2 հազար 267 դեպքով:
2019 թվականի հունվար-սեպտեմբերին կատարված հանցագործությունների թիվը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ 1192-ով ավելին է։
2021 թվականին արդեն 29%-ով աճել են առանձնապես ծանր հանցագործությունները։ Շուրջ 57%-ով աճել են կաշառքի ստացման, փոխանցման և միջնորդության գրանցված դեպքերը։ Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 12%-ով, սակայն հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացման (փողերի լվացում) դեպքերն աճել են։ 2021թ․ առաջին եռամսյակում գրանցվել է այդպիսի հանցագործությունների 6 դեպք, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ ընդամենը մեկ դեպք։
Վերը նշվածը վկայում է, որ չնայած իշխանությունների կողմից հռչակած' հանցագործությունների դեմ պայքարի՝ հեղափոխությունից հետո երկրում ձևավորված քաոսը նպաստում է նաև իրավախախտումների մի շարք դեպքերի շեշտակի աճի: Եվ նաև դա է պատճառը, որ իշխանությունները անգամ գունագեղ տոնակատարության առիթով չեն ցանկանում գնալ համաներման, քանի որ հասկանում են՝ տվյալ դեպքում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից...