ԵԽԽՎ նիստի ժամանակ Եվրոխայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հայտարարել է, որ Եվրոպայի խորհուրդը բանակցություններ է սկսել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ կողմերի միջև վստահություն հաստատելու համար միջոցներ գտնելու ուղղությամբ:

«Մենք բանակցություններ ենք սկսել Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ ուղղված երկու երկրի միջև վստահություն հաստատելուն»,- ասել է Բուրիչը:

Բուրիչը նշել է, որ հակամարտության կարգավորման գլխավոր գործոններից մեկը կողմերի միջև վստահության կառուցումն է, և այդ ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն, եթե կողմերն առարկություններ չունենան: