ՔՊ-ականները Գյումրում ակտիվ նախընտրական հանդիպումներ են անցկացնում: Դրանցից մեկի ընթացքում ՔՊ ներկայացուցիչ Արսեն Թորոսյանը, գյումրեցիներին ներկայացնելով իրենց նախընտրական ծրագիրը, խոստացավ, որ ՔՊ հաղթանակի դեպքում քաղաքում կվերանան գծատերերը: Նմանատիպ խոստում հնչեցրեց նաև ՔՊ քաղաքապետի թեկնածու՝ Շիրակի գործող մարզպետը:
Սակայն, ուշագրավն այն է, որ իշխանությունների շուրթերից նմանատիպ խոստումը այլևս որևէ մեկին չի զարմացնում: Թերևս միայն զայրացնում է, այն պարզ պատճառով, որ հեղափոխությունից հետո՝ այդ հեղափոխությունը ՀՀ մի շարք քաղաքներ տարած ՔՊ-ական քաղաքապետերը տալիս էին բառացիորեն նույն խոստումները: Հեռու չգնալու համար բերենք Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի օրինակը, ով խոստանում էր վերացնել գծատերեր հասկացությունը: Անցել է երեք տարի, սակայն, գծատերերը Նոր Հայաստանում իրենց վատ չեն զգում:
Հետևաբար հարց է առաջանում' եթե գծատերերը չեն վերացել էջմիածնում, Արմավիրում, Երևանում, ապա ինչո՞ւ շարքային գյումրեցին պետք է հավատա, որ նման հեղափոխական փոփոխությունները երեք տարի անց կսկսվեն հենց Գյումրիից...