Որպես հաղթող կողմ' ես երբեք ինձ թույլ չեմ տվել անհարգալից վերաբերվել պարտվող կողմին: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Ես երբեք ինձ թույլ չեմ տվել, որպես հաղթող կողմ, անհարգալից վերաբերմունք պարտված կողմից նկատմամբ: Նման արտահայտություններ չեք գտնի: Ի վերջո, կարծում էի, որ բանակցային գործընթաց է լինելու, եւ չի կարելի խոչընդոտ դնել: Այժմ պատկերը բոլորովին այլ է: Այս ձեւաչափով արդյունավետ բանակցություններն ուղղակի անհնար են: Սա միակողմանի խաղ է: Հանում ես երկրորդ դարպասը, վերցնում սուլիչը եւ խաղում ինքդ: Ես երբեք չեմ վիրավորել Հեյդար Ալիեւին: Եւ Ալիեւն էլ իրեն նման բան թույլ չի տվել»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով Հեյդար Ալիեւի նկատմամբ վերաբերմունքի մասին հարցին: