Ռուսաստանի Դաշնությունում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին Արցախում իսրայելցի զինվորականների ներկայության մասին տեղեկությունները «մեծ հիմարություն և երևակայություն» է անվանել:
«Կարծում եմ, որ սա մեծ հիմարություն է, քանի որ եթե խոսքը Արցախի «շրջանի» մասին է, այնտեղ կան և՛ ռուս, և՛ թուրք զինվորականներ: Այնպես որ, ես կարծում եմ, որ եթե նրանք ունեն ինչ-որ երևակայություններ, կարող են ասել, որ գուցե մարսեցիները նույնպես ներկա են այնտեղ», - ասել է դիվանագետը լրագրողներին:
Հիշեցնենք, որ իրանական կողմն ավելի վաղ հայտարարել է ադրբեջանա-իրանական սահմանին Իսրայելի ներկայության մասին: