Ադրբեջանը մի շարք այլ կոնվենցիաներով նախատեսում է միջպետական հայցեր ներկայացնել Հայաստանի դեմ: Այս մասին հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից:
Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Կովսական (Զանգիլան) և այնտեղ հայտարարել, որ «հայերն արտասահմանյան ընկերությունների հետ անօրինական կերպով շահագործել են Վեժնելի գյուղում ոսկու հանքավայրը»:
«Մենք սկսել ենք այս արտասահմանյան ընկերություններին դատի տալու գործընթացը»,- ասել է Ալիևը: