Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ այսօր երեկոյան ժամերին և առաջիկա գիշերը Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Վայոց Ձորի լեռնային շրջաններում, Սյունիքի լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում է ձյուն։

Վարորդներին կոչ է արվում նշված շրջաններ երթևեկել ձմեռային անվադողերով։