Արցախում կորոնավիրուսի թվերը շարունակում են աճել. միայն հոկտեմբերին հրանցվել է դելտա շտամի 954 դեպք, որից 45-ը երեխաների մոտ: Այս մասին Արցախի նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նշել է Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը:
Նրա խոսքով, ընդհանուր կորոնավիրուսից Արցախում մահացել է 27 մարդ, որից 10-ը միայն հոկտեմբերին:
«Պատվաստանյութի խնդիր չունենք: 4 տեսակի պատվաստանյութ ունենք՝ Սինոֆարմ, Աստրազենեկա, Սպուտնիկ V եւ Մոդեռնա»,-ասաց նախարարը:
Արայիկ Հարությունյանն իր հերթին նշել է. «Ակտիվացնել պատվաստման գործընթացի հետ կապված քարոզչական աշխատանքը, տրամադրել տեղեկանքներ կոլեկտիվներից, թե քանի հոգի են պատվաստում անցնել: ներկայացնել տեղեկանք առաջին դեմքերից, թե ով է պատվաստվել, ով չի պատվաստվել: Ղեկավարներից ով չի պատվաստվում, կոնկրետ ինձ բացատրություններ ներկայացնել, թե ինչու չեն պատվաստվում: Ես իմ որոշումը կկայացնեմ»,-ասաց նա՝ հավելելով, որ մոյեմբերի 10-ից հետո կուժեղացվեն հակահամաճարակային կանոնները: