Համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական ազգային կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը «Իզվեստիային» հայտնել է կեղծ պատվաստումների վկայականի թեստ ստեղծելու մասին:
Նրա խոսքով՝ արյան մեջ հակամարմինների առկայությունը թաղանթային սպիտակուցի դեմ, որը մարդկանց մոտ չափազանց հազվադեպ է հանդիպում, հաջող պատվաստման նշան է։
«Հետևաբար, 26-րդ ադենովիրուսի նկատմամբ հակամարմինների առկայությունն ասում է, որ մարդիկ պատվաստված են, վկայականը իրական է»,- պարզաբանել է Գինցբուրգը:
Գիտնականը նշել է, որ ադենո 26-ի դեմ հակամարմիններ չեն հայտնաբերվել վերակենդանացման բաժանմունք ընդունված հիվանդների մոտ 80 տոկոսի մոտ, որոնք հայտարարել են, որ պատվաստված են։