Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում Castleview Primary դպրոցի տնօրինությունը տղաներին և տղամարդ ուսուցիչներին խնդրել է կիսաշրջազգեստ կրել: Այս մասին գրում է Daily Mail-ը։
Այս խնդրանքն արվել է հավասարությանն աջակցելու նպատակով։ Ավելին, դպրոցում նշել են, որ պատրաստ են նույնիսկ կիսաշրջազգեստներ տրամադրել դպրոցականներին, եթե ծնողները չունենան դրանցից։
Այնուամենայնիվ, որոշ ծնողներ քննադատությամբ են դա ընդունել:
«Իմ տղան ընդամենը հինգ տարեկան է, և սա հենց նոր ստացել է դպրոցից: Թող երեխաները երեխաներ լինեն»,- գրել է մայրերից մեկը Twitter-ում:
Նման բողոքներին դպրոցից արձագանքել են՝ ասելով, որ ցանկանում են հաստատությունը դարձնել ներառական։
«Մենք ցանկանում ենք, որ մեր ուսումնական հաստատությունը լինի ներառական և նպաստի հավասարության գաղափարին»,- մեկնաբանել է ղեկավարությունը։