Երեկ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցած ընդունելության ժամանակ հանդիպեցի 44-օրյա պատերազմի ժամանակ տեսողությունը կորցրած Շանթին, ով այժմ բուժում է ստանում Վաշինգտոնում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Շանթին նվիրեցի իմ ձեռնափայտը և որոշ փորձի փոխանակում արեցինք, որպեսզի չկոտրվի այս դժվարություններից, վճռական քայլերով ստանա որակյալ կրթություն և արդեն քաղաքացիական կյանքում շարունակի իր ծառայությունը Հայրենիքին:

Համոզված եմ, որ Շանթը հաղթահարելու է այս մարտահրավերը ևս, ինչպես արել է մարտական գործողությունների թոհուբոհում:

Պատերազմի հետևանքով վիրավորված մեր բոլոր հերոս տղաները պետք է զգան յուրաքանչյուրիս սատարումը՝ հաղթահարելու կյանքի դժվարությունները և դրանք դարձնելու իրենց էլ ավելի զորացման հնարավորությունների աղբյուրներ:

Ինչ չի սպանում մարդուն, կարող է ուժեղ դարձնել»: