Ճապոնիայում թռչնագրիպի նոր բռնկում է գրանցվել, հայտնում է Kyodo գործակալությունը։

Կագոսիմա պրեֆեկտուրայում մի քանի սատկած թռչուն են հայտնաբերել։ Ինչպես ցույց է տվել գենետիկական անալիզները, այս թռչունները սատկել են թռչնագրիպի H5 բարձր ախտածին շտամով վարակվելու արդյունքում:

Թռչնաբուծական ֆերմայում, որտեղ հայտնաբերվել են հիվանդության օջախներ, ոչնչացվելու է 38,5 հազար թռչուն։ Այս պահին կարանտին է մտցվել ֆերմայի շուրջ երեք կիլոմետրանոց գոտու շառավղով հավերի և ձվերի տեղափոխման համար, իսկ տասը կիլոմետրանոց գոտուց դուրս թռչունների և ձվերի արտահանումն արգելված է։ Ընդհանուր առմամբ՝ ոչնչացվելու է 143 հազար թռչուն։

Մի քանի օր առաջ թռչնագրիպի բռնկում էր գրանցվել երկրի հյուսիսում գտնվող Ակիտա պրեֆեկտուրայում։

2020 թվականի աշուն - 2021 թվականի գարուն սեզոնում գրանցվեց թռչնագրիպի ամենամեծ բռնկումը Ճապոնիայի պատմության մեջ: Հետո համաճարակը տարածվեց պրեֆեկտուրաների ավելի քան մեկ երրորդում, և ավելի քան 50 տնտեսություններում ոչնչացվեց մոտ 10 միլիոն հավ։