Դիվանագիտությունը հինգ-վեց ժամվա գործ չի, իսկ օտարից' մեր վրա հարձակվելու դեպքում անընդհատ պաշտպանություն փնտրելը ինքնիշխանին պատիվ չի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Անի Սամսոնյանը։

«Դադարեցրեք ապադիվանագիտական աղերսանքներն ու մուննաթը թե´ Ռուսաստանի, թե´ԱՄՆ-ի, թե միջազգային մյուս գործընկերների նկատմամբ: Պառլամենտի ամբիոնից կոստյումով ու ջղայնացած կեցվածքով հոխորտանքները ևս:

Դիվանագիտությունը հինգ-վեց ժամվա գործ չի, իսկ օտարից' մեր վրա հարձակվելու դեպքում անընդհատ պաշտպանություն փնտրելը ինքնիշխանին պատիվ չի:

Եթե ուզում եք ինքնիշխան երկրի փողկապով ու կոստյումով պաշտոնյա լինել, ուրեմն բարի եղեք ձեր պարտավորությունները կատարել, հետո ռուսի կամ ամերիկացու վրա մատ թափ տալ:

Իսկ մեր երկրի սահմանների պաշտպանությունը նախ և առաջ մե´ր պարտավորությունն է, մե´ր, ինչով դուք չեք զբաղվել այս մեկ տարվա ընթացքում' ոչ ռազմավարական, ոչ մարտավարական և ոչ էլ տեխնիկական առումով»,- գրել է Սամսոնյանը։