«Ադրբեջանցիները ՀՀ ինքնիշխան տարածքից պետք է դուրս գան՝ շուտ թե ուշ, ինչքան շուտ, այդքան լավ». Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց անվտանգության և պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Լրագրողները Քոչարյանից հետաքրքրվեցին՝ ի՞նչ պայմանով են ադրբեջանական զորքերը Իշխանասարից դուրս եկել, որին ի պատասխան Քոչարյանը ասաց.
«Ճիշտ կլիներ հարցերն ուղղել ՊՆ փոխնախարարին»,- ասաց Քոչարյանը, լրագրողներն էլ պատասխանեցին, որ փոխնախարարը խուսափեց պատասխանել:
«Թույլ տվեք միաժամանակ ես էլ խուսափեմ, որովհետև կան բաներ, որ արժե մեկ-մեկ խուսափել»,- նշեց Քոչարյանը:
Հարցին, թե ի՞նչ պայմանավորվածությունների արդյունքում են ադրբեջանցիները դուրս եկել Իշխանասարից, Քոչարյանը ասաց.
«ՀՀ ինքնիշխան տարածքից պետք է դուրս գան՝ շուտ թե ուշ. «Ինչքան շուտ, այդքան լավ»,- ասաց Քոչարյանը, հավելելով, որ հիմա հանձնաժողովներ են աշխատում և մնում է մեր շահերը ճիշտ ընկալեն և սպասարկեն մեր երկրի շահերը։
«Իշխանասարի մասին տեղեկություն կա, բայց եկեք չխոսենք այդ մասին, թողեք մեր զինվորականությունը կառավարի ստեղծված իրավիճակը։ Հայաստանի ինքնիշխան տարածքում օտար զինված ուժեր չեն կարող լինել: Ադրբեջանական ԶՈՒ-երը Իշխանասարի տարածքից դուրս են գալու, այլ հատվածներից ևս հնարավոր է դուրս բերվեն։ Հիշեցնեմ, որ դեմարկացիայի և դելիմիտացիայի փուլ է սկսվում»,- նշեց Քոչարյանը:
«Այդտեղ կարելի է շատ հանգիստ, առանց իրար վրա կրակելու լուծել խնդիրները։ Ռուսական կողմը երևի ինչ որ բան է առաջարկել, որը լարվածության մթնոլորտը չեզոքացնում է»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը ու կրկնեց, որ Հայաստանի ինքնիշխան տարածքում այլ երկրի զինված ուժեր առանց ՀՀ համաձայնության չեն կարող լինեն։
Լրագրողների դիտարկմանը՝ ադրբեջանցիները մայիսից ՀՀ տարածք են մտել և դուրս չէին գալիս, Քոչարյանը հակադարձեց.
«Մենք էլ ենք շատ տեղեր մտել ու դուրս չենք գալիս, կներեք»,- հավելեց Քոչարյանը: