Թուրքիան կրկին հարձակվել է Սինջարի նահանգում (Իրաք) եզդիաբնակ գյուղերի վրա:

Մեկ ժամ առաջ թուրքական ինքնաթիռները ռմբակոծել են Հանասորը։ Այս մասին Twitter-ում հայտնել է եզդի գրող և ակտիվիստ Զիդան Իսմայիլը։

Զոհերի և տուժածների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ։