Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտնել է, որ իր «Neuralink» տեխնոլոգիական ստարտափը նախատեսում է սկսել միկրոչիպերի ներդրումը մարդու ուղեղում արդեն հաջորդ տարի։ Այս մասին հայտնում է Insider-ը։
Գործարարի խոսքով՝ այն առաջինը կստանան ողնուղեղի ծանր վնասվածքներ ունեցող մարդիկ։
«Neuralink» չիպերը նախատեսված են բժշկական օգտագործման համար, ինչպիսիք են լուրջ վնասվածքները և նյարդաբանական խանգարումները բուժելու համար: Նրանք միաժամանակ կգրանցեն և կխթանեն ուղեղի գործունեությունը։
Մասկն ընդգծել է, որ իմպլանտացիայի համար ընկերության չափանիշները զգալիորեն ավելի բարձր են, քան ԱՄՆ Սննդի և դեղերի վարչության պահանջները։
««Neuralink»-ը լավ է աշխատում կապիկների վրա, և բազմաթիվ թեստեր ցույց են տվել, որ սարքը հուսալի է և կարելի է անվտանգ հեռացնել»,- ասել է Մասկը։