Դեկտեմբերի 18-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 343 506 դեպք, որոնցից 328 050-ն' առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6072 պացիենտ, հայտնում են ԱՆ-ից:

Այսպիսով' երեկ կատարվել է 6549 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 156 նոր դեպք: Ունենք 511 առողջացած, 8 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7893 մահվան դեպք է արձանագրվել:

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1491 է:

Մեկ օրում Հայաստանում մահացել է 10 կորոնավարակակիր:

Ընդհանուր կատարվել է 2 485 938 թեստավորում: