«Թովմասյան» հիմնադրամի աջակցությամբ Հայաստանում առաջին մանկական պալիատիվ խնամքի կլինիկայում բացվել է հիվանդասենյակ։
Մանկական պալիատիվ (ամոքիչ) բժշկական օգնության առաքելությունն է ֆիզիկական, զգայական և հոգևոր խնամք ապահովել այն երեխաների համար, որոնց հիվանդությունը չի արձագանքում բուժմանը՝ հնարավորինս բարելավելով պացիենտի և նրա ընտանիքի անդամների կյանքի որակը։