Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ներկայության շնորհիվ բարելավվել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը: Այս մասին ՌԴ Պաշտպանության նախարարության ընդլայնված կոլեգիայի նիստում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Արդեն ավելի քան մեկ տարի է՝ մեր խաղաղապահներն օգնում են պահպանել կայունությունը Լեռնային Ղարաբաղում: Մեծամասամբ նրանց ջանքերի շնորհիվ բարելավվել է հումանիտար իրավիճակը, իրականացվել է մի շարք շրջանների տարածքների ականազերծում, վերականգնվել են սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտները, պահպանվել են պատմության եւ մշակույթի հուշարձանները»,- ասել է ՌԴ նախագահը:
Պուտինը շնորհակալություն է հայտնել խաղաղապահ առաջադրանքներ կատարող անձնակազմին ՝ պրոֆեսիոնալիզմի և տոկունության համար: