Ահաբեկիչներն ակտիվացել են ոչ միայն երկրի հյուսիսում, այլեւ գործնականում ամբողջ Սիրիայում: Այդ մասին հաղորդել Է սիրիական կարգավորման հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը:
Դեկտեմբերի 21-ին Նուր-Սուլթանում մեկնարկել են Սիրիայի իրադրության կարգավորման շուրջ «Աստանայի ձեւաչափով» բանակցությունները:
Կոնսուլտացիաների մասնակիցները, որոնք տեւելու են երկու օր, կընդունեն երաշխավոր երկրների՝ Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի, ինչպես նաեւ Սիրիայի կառավարության, Սիրիայի զինված ընդդիմության եւ ՄԱԿ-ի պատվիրակությանը:
«Չի կարող չանհանգստացնել այն, որ վերջին ժամանակներս ակտիվացել են ահաբեկչական խմբավորումները ոչ միայն Սիրիայի հյուսիսում, այլեւ գործնականում ամբողջ երկրի տարածքում»,-Լավրենտեւն ասել Է լրագրողներին: Հատուկ ներկայացուցիչը նաեւ նշել Է, որ ակտիվացումը վերաբերում Է նաեւ ԻՊ-ի ահաբեկչական խմբավորումներին:
Նա նաեւ հայտնել Է, որ ակնկալում Է մանրամասնորեն քննարկել ահաբեկչական խմբավորումների նկատմամբ հակազդումն ակտիվացնելու տարբերակները եւ շահագրգիռ բոլոր կողմերի ջանքերի միավորումը: Իդլիբը, որը գտնվում Է Սիրիայի հյուսիսում, Սիրիայի միակ տարածաշրջանն Է, որի զգալի մասն առաջվա պես մնում Է ելուզակային կազմավորումների ձեռքին: 2017 թվականին այնտեղ ստեղծվել Է ապաԷսկալացման հյուսիսային գոտի, որտեղ տեղափոխվել են ծայրահեղականները՝ հրաժարվելով զենքը վայր դնել Դամասկոսի Արեւելյան Գուտայի արվարձանում եւ երկրի հարավային մարզերում:
Նահանգի տարածքում գտնվում են թուրքական բանակի դիտորդական կետեր, եւ ՌԴ-ի ու Թուրքիայի նախագահների միջեւ պայմանավորվածությունների համաձայն, որոնք ձեռք են բերվել 2020 թվականի մարտի 5-ին Մոսկվայում, երկու երկրների զինվորականներն Իդլիբում անցկացնում են համատեղ պարեկություններ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: