Ներկայիս համաճարակը մարդկության համար վերջինը չի լինելու, հետևաբար անհրաժեշտ է պատրաստ լինել նորերի ի հայտ գալուն, ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

«COVID-19-ը չի լինելու վերջին համաճարակը, որին կբախվի մարդկությունը։ Մինչ մենք լուծում ենք ներկայիս առողջական ճգնաժամը, մենք պետք է պատրաստվենք հաջորդին»,- գրել է նա իր Twitter-ի իր էջում։

Գուտերեշը նաև ընդգծել է, որ հակահամաճարակային պատրաստվածության միջազգային օրը պետք է ուշադրություն դարձնել այս խնդրին և անհրաժեշտ ներդրումներ կատարել։

2021 թվականին համաճարակների կանխարգելման խնդրին ուշադրություն հրավիրելու նպատակով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել, որով դեկտեմբերի 27-ը սահմանվում է հակահամաճարակային պատրաստվածության միջազգային օր։