COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հունվարի 14-ի առավոտվա դրությամբ կազմել է 320 միլիոն 97 հազար 533:

Վարակվածների և մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 64 միլիոն 82 հազար 753 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել է 846 հազար 788-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 36 միլիոն 582 հազար 129-ի, իսկ ախտահարման հետևանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել է 485 հազար 350 մարդ:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 22 միլիոն 815 հազար 827 հիվանդացած, նրանցից մահացել է 620 հազար 609 մարդ: Սա նոր ռեկորդ է: