Հայաստանի և Եվրամիության միջև բաց սահմաններն էլ ավելի կզարգացնեն կողմերի միջև գործընկերությունը: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ կից տեղադրելով նաև լուսանկար:
«Այսօր ես անհատական կողպեք կախեցի «Շենգենյան համաձայնություն» հուշարձանի վրա, որը խորհրդանշում է բաց սահմանների գաղափարը։ Համոզված եմ, որ Հայաստանի և Եվրոպական միության միջև բաց սահմաններն էլ ավելի կզարգացնեն մեր գործընկերությունը և կխթանեն մարդկանց միջև շփումները»,-նշել է Միրզոյանը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 25-26-ը աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում: