«Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի ժամանակ ես նկատեցի, որ նրա աշխատասենյակը հիմնովին վերանորոգվել է, նոր կահույք է դրված։ Հիմա բանավոր հարցում եմ անում՝ որքան գումար է ծախսվել Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակը վերանորոգելու ու նոր կահույք ձեռք բերելու համար ու ինչով է կառավարությունը հիմնավորում այդ ծախսը». Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

«ԱԺ նախագահն էլ իր աշխատասենյակն է վերանորոգել։ Փաստորեն, ստացվում է, որ եկան, մեր հայրենիքը հանձնեցին թշնամուն, միլիարդավոր դոլարների վնաս հասցրեցին մեր տնտեսությանը, բանակին, էլ չեմ ասում մարդկային կորուստներն ու հայրենազրկումը։ Եթե երկրում մի քի

 

չ էլ փող է մնացել, դա տվել են իրենց ամառանոցները վերանորոգելուն։ Մամուլում գրեցին, թե քանի միլիոն դոլար է ծախսվել Նիկոլ Փաշինյանի առանձնատունը վերանորոգելու համար, այդպես էլ չպատասխանեցին։ Նրա համար մոտ 2 միլիոն դոլարի մեքենա են առել, թվերը չեն ասում, թե ինչքան փող են ծախսել։ Այսինքն, տունը, աշխատասենյակը վերանորոգել է, ավտոներն առել է, իր համար ցոփ ու շվայտ կյանքը ստեղծել է, վայելում է»,-նշեց Ղազարյանը։