Ամերիկյան Շառլոթսվիլ քաղաքի (Վիրջինիայի նահանգ) բնակիչը վստահել է ներքին զգացողությանը եւ երկու ամսում 264 անգամ շահել վիճակախաղով, տեղեկացնում է Newsweek-ը։
Վիճակախաղի կազմակերպիչները տեղեկացրել են, որ Ջելեն Թեյլորն օգտագործել է երեք թվերի նույն համադրությունը 104 տոմսերում եւ ստացել դրանցից յուրաքանչյուրի գլխավոր մրցանակը՝ 500-ական դոլար։ Տղամարդն ընդհանուր առմամբ 52 հազար դոլար է շահել։
Նույն ռազմավարությունն ամերիկացին օգտագործել է երկրորդ խաղարկության ժամանակ։ Այս անգամ նա կիրառել է երեք թվերի այլ համադրություն 160 տոմսերում։ Նա նորից շահել է գլխավոր մրցանակը՝ 500 դոլար, եւ ընդհանուր առմամբ նրա շահումը կազմել է 80 հազար դոլար։ Արդյունքում՝ նա հարստացել է 132 հազար դոլարով։
«Հատուկ զգացողություն ունեի։ Երբ այդպիսի զգացողություն եք ունենում, պարզապես խաղացեք»,- ասել է Թեյլորը։ Նա նշել է, որ նախատեսում է ստացած փողերով ներդրում կատարել։
Վիճակախաղի կազմակերպիչները հայտարարել են, որ գլխավոր մրցանակը շահելու շանսը 1։1000-ի է։