Հարավաֆրիկյան Հանրապետության բնակչուհին, որն իր հայրենիքում համարվում է Երկրի ամենատարեց բնակիչներից մեկը, բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը։ Այս մասին հայտնում է The Sowetan-ը։

118-ամյա Էլիզաբեթ Սեթշեդին իր ողջ կյանքն անցկացրել է երկրի վարչական մայրաքաղաք Պրետորիայից 80 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սլագբում քաղաքում։ Իշխանությունների կողմից իրեն տրված փաստաթղթերի համաձայն՝ Սեթշեդին ծնվել է 1903 թվականի հուլիսին։ Կինն ունի 12 երեխա, իսկ հարազատները վաղուց դադարել են հաշվել թոռների ու ծոռների թիվը, քանի որ, նրա որդու` Ալեքս Սեթշեդիի խոսքով, նրանք չափազանց շատ են։

Կինն իր երկարակեցության գաղտնիքը համարում է հատուկ սննդակարգը: Նա ամեն օր բանջարեղեն է ուտում և մորոգո՝ վայրի սպանախի տեղական տեսականի: Ինչպես ասել են Սեթշեդիի որդիները, նա երբեք պաշտոնապես չի աշխատել, բայց ամբողջ կյանքում աշխատել է հայրենի ֆերմայում։ Պաշտոնապես աֆրիկացի հարյուրամյակի տարիքը դեռ հաստատված չէ։ Եթե դա տեղի ունենա, նա կարող է զբաղեցնել երկրորդ տեղը մոլորակի ամենատարեց բնակիչների ցանկում։ Առաջին տեղում ճապոնուհի Տանե Կանական է, ով 2022 թվականի հունվարի 2-ին դարձավ 119 տարեկան։