Հեծանվորդը հարվածել է ռուս հայտնի բլոգեր Դանյա Միլոխինին, երբ նա իջնում էր իր Maybach-ից։ Նրա մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում։ ԱՅս մասին հանրաճանաչ բլոգերը հայտնել է TikTok-ի իր էջում։

«Ամեն ինչ հիանալի է։ Ասացին, որ թեթև ուղեղի ցնցում եմ ստացել»,- հետևորդի հարցին պատասխանել է բլոգերը։ Ըստ նրա՝ ինքը անկողնային հանգստի կարիք ունի։ Վթարից հետո նա արդեն մի քանի նոր տեսանյութ է տեղադրել իր էջում։

2021 թվականի օգոստոսին Միլոխինը մտավ «Ռուսաստանի 50 ամենահաջողակ աստղերի» ցուցակը՝ ըստ Forbes-ի։ Հրատարակության տվյալներով՝ նրա տարեկան եկամուտը կազմել է 1,5 մլն դոլար։