Ինչպես գիտենք` ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանն իր ողջ քաղաքական կարիերայի ընթացքում գործող իշխանություններին մեղադրում էր մոնոպոլիաներ բուծելու, յուրային օլիգարխներին արտոնություններ տալու մեջ: Ըստ Փաշինյանի` Հայաստանում տնտեսության բազմաթիվ առանցքային ոլորտներում առկա են մենաշնորհներ, որոնց դեմ իշխանությունները չէին պայքարում:
Այսօր ելույթ ունենալով ԱԺ-ում, ՄՊՀ ղեկավար Գեղամ Գևորգյանը փաստացի հայտարարեց, որ Փաշինյանն այնքան էլ անկեղծ չէր իր այդ հայտարարություններում: Մասնավորապես, Գևորգյանը հայտարարեց, որ 2018 թվականի հունվարի մեկի դրությամբ Հայաստանում առկա էին բնական մոնոպոլիաներ, որոնք որոշակի առումով պահպանվել են, որոնց մեջ սակայն որևէ հակաօրինական տարր չկա: Այսինքն, մինչ հեղափոխությունը Հայաստանում չի եղել իշխանությունների կողմից հովանարվող մենաշնորհ:
Նիկոլ Փաշինյանը առիթը բաց չի թողնում հպարտանալու՝ բենզինի շուկայում գրանցած ազատականացումով և այն խնդիրների լուծմամբ, որոնց հասել է իր իշխանությունը: Մինչդեռ ՏՄՊՊՀ նախագահը հայտարարում է, որ առկա են դեռ բազմաթիվ խնդիրներ և այնպես չէ, որ այս շուկայում ամեն բան կարգին է, ինչպես փորձում է ներկայացնել վարչապետը:
Փաշինյանը հայտարարում և պահանջում էր, որպեսզի Հայաստանում չլինեն նաև գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ:
Մինչդեռ ՏՄՊՊՀ նախագահը հայտարարում էր, որ այդպիսիք Հայաստանում դեռևս կան:
Ինչպես տեսնում ենք՝ Փաշինյանի ենթակայության տակ աշխատող պաշտոնյաները շարունակում են մեկը մյուսի հետևից վեր հանել վարչապետի մանիպուլյացիաները և պոպուլիզմը...