Տարիներ առաջ Ուկրաինայում ռուսական HTB-ն սահմանափակեցին որպես պատժամիջոց ՌԴ-ի դեմ, իսկ անցած տարի 16 ալիքներ, այդ թվում նաև HTB-ն, արգելափակեցին Լատվիայում, ինչն արդարացրին նրանով, թե երկրում այլևս չունեն պաշտոնական ներկայացուցիչներ։
Այժմ Դոնբասի պաշտպանության օպերացիայի պատճառով Արևմուտքում խստացնում են ճնշումները ռուսական լրատվամիջոցների նկատմամբ։ Երկու օր առաջ Եվրոպայում սահմանափակել են Sputnik և RT ալիքները, հաղորդում է NTV-ն։
Եվրախորհուրդը պատժամիջոցներ է կիրառում նաև ռուս լրագրողների նկատմամբ՝ HTB-ի հաղորդավար Զախար Պրիլեպինի, Տիգրան Քեոսյանի և այլոց նկատմամբ։