Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ուկրաինայում ՀՀ դեսպանության աշխատակիցները Կիևից տեղափոխվել են Լվով և Ուժգորոդ, որտեղից շարունակելու են ամբողջ ծավալով աշխատել ու սպասարկել ՀՀ քաղաքացիներին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
 
«Ընդգծենք, որ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը եզակի դեսպանություններից է, որ այս ողջ ընթացքում ամբողջ կազմով աշխատել և սպասարկել է մեր հայրենակիցներին և շարունակելու է դա անել արդեն նոր տեղակայման վայրերից:
 
Հիշեցնենք նաև ՀՀ քաղաքացիներին հյուպատոսական աջակցություն և այլ խնդիրների հետ կապված խորհրդատվություն տրամադրելու նպատակով կոնտակտային համարները և էլփոստի հասցեն»,- ասված է գրառման մեջ: