Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը շնորհավորական ուղերձ է հղել մարտի 8-ի առթիվ եւ տեսահոլովակ ներկայացրել Facebook-ի իր էջում: «Սիրելի՛ կանայք, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ:  Մարտահրավերներով լեցուն այս աշխարհում կանայք այսօր ներկայանում են որպես առաջնորդներ։

Պատմության քառուղիներում կանայք պայքարել են անհավասարության, անարդարության  ու իրենց ճանապարհին առկա խոչընդոտների դեմ՝ ավելի մեծ հնարավորություններ ապահովելով բոլոր կանանց ու աղջիկների համար»,-ասված է շնորհավորանքում, որտեղ նաեւ կոչ է արվում դիտել դեսպան Թրեյսիի շնորհավորանքը տոնի կապակցությամբ։

«Ցանկացած մարդ ցանկացած վայրում կարող է քայլեր ձեռնարկել կանանց հավասարության եւ հանուն դրական շարժընթացը շարունակելու:

Այսօր շնորհավորելով կանանց միջազգային օրը՝ ես ուզում եմ գենդերային հավասարակշռության ապահովման հարցում ունեցած առաջընթացի համար գովեստի խոսքեր ուղղել Հայաստանի կանանց  եւ տղամարդկանց»,-նշել է Թրեյսին: