Ադրբեջանի զինված ստորաբաժանումները կրկին խախտել են հրադադարը՝ կրակ բացելով Արցախի Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի ուղղությամբ։ Այս մասին գրում է «Սպուտնիկ Արմենիա» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Ադրբեջանցիները գյուղի վրա կրակել են ականանետերով», - ասել է գործակալության զրուցակիցը։
Այս պահին դեռևս հնարավոր չի եղել կապվել տեղի մարմինների հետ՝ իրադրությունը հասկանալու համար։