Հանրապետությունում տեղացած առատ ձյան հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Տավուշի մարզում:

shamshyan.com-ի հաղորդմամբ Դիլիջանի ոլորաններում՝ ճանապարհի չմշակման պատճառով, մի քանի կիլոմետրանոց խցանում է առաջացել, ու դրա պատճառներից մեկն էլ այն է, որ բեռնատարների կողմից՝ ժողովրդի լեզվով ասած՝ ճանապարհին «մկրատ անելն» է եղել:

Այս պահին Դիլիջանի թունելից Իջևան հատվածում, տեղում աշխատում են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ, իսկ Իջևանից Դիլիջան՝ 2-դ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորութամբ:

Մինչ ճանապարհային ոստիկանների ժամանումը, քաղաքացիներն իրենց ուժերով փորձում են արգելափակված բեռնատարը ուղղել, ինչից հետո հնարավոր կլինի բացել ճանապարհն ու երթևեկել: