Ազգային ժողովի քառօրյայի այսօրվա նիստի ընթացքում պատգամավորները ներկայացրել են իրենց գնահատականները Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի և ՄԻՊ գրասենյակի պատրաստած 2011-2012 թվականների զեկույցների վերաբերյալ: Կարծիքները հակասական են եղել: Օրենսդրի ներկայացուցիչների մի մասի գնահատմամբ' Կարեն Անդրեասյանը խուսափել է հնչեցնել օրինախախտ պաշտոնյաների անուններ և հատվածական աշխատանք է կատարել: Հիշեցնենք, որ խորհրդարանի այս քառօրյայի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է պետական գերատեսչությունների աշխատանքի վերաբերյալ նախորդ 2 տարիների զեկույցները, պատասխանել պատգամավորների հարցերին: