Մարտի 22-ի' ժամը 11:00-ի դրությամբ, ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 26 նոր դեպք:

Մեկ օրում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացել է 3 քաղաքացի, առողջացել է 99 բուժառու:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 354 դեպք, որոնցից 409 456 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2625 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8601 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1670 է:

Նախօրեին կատարվել է 2258 թեստավորում: Ընդհանուր կատարվել է 2 954 848 թեստավորում: