«Առուշ Առուշանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, նրան ազատազրկելու եւ առհասարակ այս գործով նման արդյունքի հասնելը ընդամենը ուներ մեկ նպատակ, որպեսզի Առուշ Առուշանյանը չկարողանա ղեկավարել իր ղեկավարած, իր հարազատ համայնքը՝ Գորիսը»,-այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Առուշ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
«Բոլորը գիտեին, որ Առուշ Առուշանյանն անմեղ է, բոլորը գիտեին, որ Առուշ Առուշանյանը երբեք իր սկզբունքներին դեմ չէր գնա և որևէ տեսակի հանցանք չէր կարող կատարել և այսօր դատարանում բոլորը դրանում համոզվեցին, որ այն ընտրական հանցագործությունները, որոնք վերջինիս մեղսագրվել են, ուղղակի ապօրինի են»,-եզրափակեց Առուշանյանի փաստաբանը:
Հիշեցնենք, որ քիչ առաջ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանը հրապարակեց Առուշ Առուշանյանի գործով վճիռը։ Նա դատապարտվեց 6 ամիս 18 օր ազատազրկման, սակայն պատիժը պայմանական չկիրառվեց: Փոխարենը ատարանը վճռեց, որ Առուշ Առուշանյանը չի կարող զբաղեցնել համայնքի ղեկավարի խպաշտոն 5 տարի ժեմկետով: Առուշ Առուշանյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից։