Լեհաստանը ժամանակավորապես ընդունել է հաշմանդամություն ունեցող տասնյակ ուկրաինացի երեխաների, հայտնում է CNN-ը։
Նախօրեին՝ երեքշաբթի օրը, Դնեպրից գնացք է ժամանել Լեհաստանի սահմանամերձ Պշեմիսլ քաղաք. այնտեղ են ժամանել հաշմանդամություն ունեցող 80 երեխաներ՝ ոմանք խնամակալների ուղեկցությամբ։
CNN-ի թղթակիցները կայարանում տեսել են գնացքին սպասող պարամեդիկների և շտապօգնության մեքենաների մեծ խումբ։ Լեհաստանը հայտնել է, որ երեխաները մի քանի օր կանցկացնեն երկրում, որից հետո կտեղափոխվեն Գերմանիա։
Ուկրաինայում ապրում է մոտ 2,7 մլն հաշմանդամություն ունեցող մարդ։ Բացի այդ, մոտ 260,000 մարդ սովորելու դժվարություններ է ունենում, ինչը այդ մարդկանց դարձնում է ծայրահեղ խոցելի պատերազմի ժամանակ։ Առնվազն 100 հազար մարդ, հիմնականում՝ երեխաներ, ապրում են հատուկ հաստատություններում. նրանց երկիրը լքելու հնարավորություններն այժմ փոքր են։