Թեև ՔՊ-ական պաշտոնյաները վերջին ընտրությունների ընթացքում իրենց քաղաքական պայքարի համար ընտրել էին հայտնի՝ «Ապագա կա, կա ապագա» կարգախոսը, վերջիններիս պահվածքը և գործնական քայլերը ստիպում են կասկածել, որ իրենք՝ ՔՊ-ականները, այդ ապագային հավատում են և վստահում են ապագայի Հայաստանին:
Դիցուք՝ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը 2020թ. հունվարին ավստրիական բանկի (Bank Austria)՝ 20,550 Եվրո արժողությամբ պարտատոմս է ձեռք բերել, որի դիմաց տարեվերջին 428 Եվրոյի չափով տոկոս է ստացել (եկամուտ)։ Նկատենք, որ եթե ավստրիական բանկի պարտատոմսերի փոխարեն Թորոսյանն իր գումարները որպես ավանդ դներ հայաստանյան ցանկացած բանկում, ապա տերեվերջին առնվազն 600 Եվրո կվաստակեր։ Եթե նախկին նախարարը մտածել է իր եկամուտների դիվերսիֆիկացման մասին' գումարների զգալի մասը դուրս հանելով երկրից, ապա շարքային քաղաքացիներն ինչպե՞ս պետք է վստահեն ՀՀ բանկային համակարգին, առավել ևս կառավարությանը։
Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, ով արդեն երկրորդ անգամ է մայրանում, երկու անգամ էլ ծննդաբերել է Կոպենհագենում, իսկ պատճառը մեկն է' Տաթևիկ Ռևազյանը վստահություն չունի մեր երկրի առողջապահության նկատմամբ և նախընտրում է օգտվել Եվրոպայի բուժհաստատություններից:
2018-ի հոկտեմբերից այն ժամանակ դեռ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Հայկ Մարությանի կինը՝ Իվա Մարությանը, անցյալ տարի 3 միավոր անշարժ գույք է ձեռք բերել Չեխիայի Կուտնա Հորա քաղաքում: Սա Մարությանների առաջին անշարժ գույքը չէ Չեխիայում:
2019-ին Նիկոլ Փաշինյանի հրամանով Իսրայելում ՀՀ դեսպան նշանակված այնուհետև ազատված Արմեն Սմբատյանը անշարժ գույք է ձեռք բերել Մոսկվայում և Դուբայում:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Նարեկ Համբարձումյանը 2019 թվականին Բաթումիում բնակարան է ձեռք բերել:
ԱԺ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը գործընկերների հետ, ինչպես պարզվեց, նախընտրում է հանգստանալ Հունաստանում և ոչ թե օրինակ՝ Հանքավանում:
Antifake.am-ը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքն անշարժ գույք է ձեռք բերել Տորոնտոյում և բաժնեմաս Ցյուրիխի LEONARDO BOUTIQUE հյուրանոցում: Այս լուրը վարչապետի խոսնակը որևէ կերպ չէր մեկնաբանել:
Պարզից էլ պարզ է, որ ՔՊ-ականների մեծ մասի համար հայրենասիրությունն ընդամենը կենացների մակարդակի է, իսկ երբ գալիս է գործով այն ապացուցելու ժամանակը, վերջիններս ի ցույց են դնում իրենց վստահության աստիճանը՝ Հայաստանի ապագայի հանդեպ: Ո՞վ պետք է վստահի Հայաստանի բանկային կամ առողջապահական համակարգին, եթե այդ վստահությունը չունեն անգամ հեղափոխական պաշտոնյաները....