Երեկ՝ ապրիլի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

 
 
 

Ժամը 15։50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 64-ամյա Վասիլի Գևորգյանը՝ իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով, Օշական համայնքում՝ Հովհաննիսյան փողոցում, վրաերթի է ենթարկել Օշական համայնքի բնակիչ, 73-ամյա Լաուրա Ավետիսյանին։

Վարորդն օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Աշտարակ» բժշկական կնետրոն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ժամեր անց «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում մահացել է։

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։