Ծուխն առաջանում է, երբ նյութը ենթարկվում է թերի այրման։ Ավելի պարզ ասած՝ այն ժամանակ, երբ նյութն այրվում է ու չկա թթվածնի բավարար մակարդակ այն այրելու համար։ Այրումը կարող է հանգեցնել խեժի, ծխի և մոխրի առաջացման:
Ծխի աղբյուր կարող են լինել՝
- Կրակները (ներառյալ՝ անտառային կրակներ, խարույկներ, արդյունաբերական հրդեհներ, մոմեր, բուխարիներ)
- Խոհարարական սարքեր (ներառյալ՝ փայտի վառարաններ կամ խորովածի սարքեր)
- Սիգարետ
- Վնասատուների դեմ պայքարի գործողություններ (ֆումիգացիա)
Կախված այրվող նյութից՝ ծուխը կարող է պարունակել տարբեր բաղադրիչներ: Ընդհանուր առմամբ, ծուխը միշտ պարունակում է ածխածին, յուղեր և մոխիր, քանի որ դրանց միջոցով այն տեսանելի է դառնում։
Փայտի այրման արդյունքում ստեղծված ծուխը պարունակում է ածխածին, ջրային գոլորշի և հանքանյութեր, որոնք առկա են ծառի բջիջներում, ինչպիսիք են կալցիումը, կալիումը և մագնեզիումը:
Սիգարետի ծուխն իր կազմով շատ ավելի բարդ է: Այն կարող է ներառել քիմիական բաղադրիչներ, ինչպիսիք են ածխածնի օքսիդը, ջրածնի ցիանիդը, ազոտի օքսիդները, ֆորմալդեհիդը, բենզոլը, նիկոտինը և պոլիցիկլիկ անուշաբույր ածխաջրածինները։
Հետևանքները
Ծխի տարբեր տեսակների ազդեցության տակ գտնվելը կարող է հանգեցնել առողջական մի շարք խնդիրների։ Անտառային հրդեհների կամ խարույկի ծխի ազդեցությունը, ընդհանուր առմամբ, վնասակար է առողջության համար, ինչպես, օրինակ, սիգարետի ծուխը: Ծխի ազդեցության հետևանքով խեժը ներթափանցում է թոքեր և առաջացնում նստվածք, որը կարող է սիրտ-անոթային հիվանդությունների, թոքերի և քաղցկեղի այլ տեսակների:
Ծխի ազդեցության ախտանիշները կարող են առաջացնել աչքերի ցավ, արցունքներ, հազ և հոսող քիթ:
Սիգարետի ծուխը հատկապես վնասակար է, քանի որ այն պարունակում է ավելի քան 7000 քիմիական նյութ, որոնցից շուրջ 100-ը թունավոր են ու կարող են քաղցկեղ առաջացնել։ Գիտնականները պարզել են, որ ծխելուց առաջացած վնասի հիմնական պատճառը այրումն ու դրանից առաջացած ծուխն են: Ի հակառակ ծխի, աէրոզոլի (գոլորշի) դեպքում ծխից վնասն իջնում է 95%-ով։
Հրդեհների դեպքում ծխի ազդեցությունը նույնպես ծայրահեղ վտանգավոր է․ հրդեհների արդյունքում զոհերի մահվան առաջնային պատճառը ծխի ներշնչումն է։ Տնային հրդեհներից տուժածների մոտ 75%-ը մահանում է ոչ թե այրվածքների, այլ ծխի ներթափանցման հետևանքով։ Կախված նրանից, թե ինչ է այրվում, այրման ժամանակ առաջացած ծուխը կարող է թունավոր կամ գրգռիչ լինել: Օրինակ, երբ այրվում են պլաստիկից իրեր, դրանք արտադրում են մուր ու թունավոր գազեր, ինչպիսիք են ածխածնի օքսիդը և ջրածնի քլորիդը:
Աղբյուրրը՝ energyeducation.ca