Քիչ առաջ Սյունիքից Hraparak.am-ին հայտնել են, որ ԱԱԾ-ն մտել է Սիսիանի համայնքապետարան։ Աղբյուրը հաղորդել է, որ 2 կամ 3 բաժնի վարիչի են ձերբակալել։ Առայժմ հայտնի չեն ձերբակալության պատճառները։
Պարզվել է նաև, որ ձերբակալվածները համայնքապետարանի հին աշխատակիցներ են։
Նշենք, որ տևական ժամանակ է՝ Սիսիանում ՔՊ-ականները պայքարում են համայնքապետի ԺՊ Արմեն Հակոբջանյանի դեմ։