Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին չեչեն մարտիկների «լրացուցիչ սննդի և զենքի համար»։

«Շնորհակալ եմ պարոն Բայդենին բանդերովցիների ուժերի վերազինման հարցում հաստատակամ դիրքորոշման համար։ Նրա բարեխղճության շնորհիվ մեր մարտիկներին տրամադրվում է լրացուցիչ սնունդ և զենք»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։

Ռամզան Կադիրովը նշել է, որ Չեչնիայի Հանրապետության հատուկ ստորաբաժանումների մարտիկները ակտիվորեն մաքրում են բանդերովցիների կողմից լքված ապաստարաններն ու հենակետերը ԼԺՀ-ի վերջերս ազատագրված Պոպասնայա քաղաքում։

«Այստեղ գրեթե յուրաքանչյուր տուն և փողոց լցված է ժամանակակից զենքերով, որոնք ազգայնականները լքել են առաջին իսկ սպառնալիքի ժամանակ։ Այժմ մեր տրամադրության տակ են գնդացիրներ, ջավելիններ: Այսպիսով, Եվրոպայի և Ամերիկայի կողմից ուկրաինական բանակին տրամադրվող մեծ օգնությունը, ի վերջո, օգուտ է մեզ»,- գրել է նա։