ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը իրազեկման երթի ժամանակ պատասխանեց Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի այն հայտարարությանը, թե Հայաստանում բողոքի և անհնազանդության ակցիաներին, հանրահավաքներին մասնակցում է 5-6 հազար մարդ։
Բայրամովը մեղադրել է հայկական ընդդիմությանը, որ նրանք երկիրն անդունդ են տանում, ու շեշտել է, թե գրեթե 30 տարի կեղծ խոստումներ են տվել հայ ժողովրդին։
«Քոչարյան Անդոն, Վահագն Ալեքսանյանը, Արսեն Թորոսյանը և ՔՊ–ական այլ պատգամավորներ։ Բայրամովը հայտարարել է նաև, որ ԼՂ հարցը փակված է և Արցախի անվտանգության համար պայքարելը կեղծ օրակարգ է։ Ինձ թվում է, որ թուրքերի ու ՔՊ–ի տեքստերը նույն տեղում են գրվում։ Այս օրերին մենք և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանի ներքին թուրքերին ապացուցել ենք, որ տեր ենք մեր հայրենիքին»,– նշեց Սաղաթելյանը։
Նա վերահաստատեց' ներկայիս իշխանությունը երկիրը նոր զիջումների տանելու մանդատ չունի։ Սաղաթելյանի խոսքով'իրենց պայքարը հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն հայրենիքի և հանուն վաղվա ապագայի է։