Շատերի կարծիքով վերջին ՏԻՄ ընտրությունները ոչ այլ ինչ էին, քան այսպես ասած' նախկինների վերարտադրություն' ՔՊ դիմակի տակ: Այս պնդման տակ, իհարկե, որոշ չափի ճշմարտություն կա, օրինակ' Մարտունիում դա, կարծես թե, հենց այդպես է:

Մարտու համայնքապետ Հովիկ Հովեյանի եղբայրը՝ Գեղամը, ներկայումս Հաշվեքննիչ պալատի խորհրդի անդամ է, ավելի վաղ՝ 2017 թ., Հանրապետական կուսակցության մեծամասնական ցուցակով Գեղարքունիքում պատգամավոր դառնալու համար ձայներ էր մուրում:

Անդրանիկ Հարությունյանը «Մարտունի» ԲԿ-ի տնօրենն է։ Տարոն Արշակյանը Մարտունու բժշկական քոլեջի տնօրեն, որն առավել հայտնի է որպես ՀՀԿ-ական Տարոն։ Տարոնը հասցրել է մի քանի անգամ ճամբարափոխվել՝ մե՛կ ՀՀԿ էր, մե՛կ՝ ԲՀԿ, հիմա էլ ՔՊ:

Փաշինյանի՝ Մարտունու թիմում հանգրվան է գտել անգամ նախկինների շնորհիվ ընտանեկան բժշկի որակավորում ստացած՝ Գեղարքունիքի մարզպետարանի սոցիալական և առողջապահական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը, որը ջանք ու եռանդ չի խնայել Աստղաձորում և Ձորագյուղում հանրապետականների համար բարձր քվեներ ապահովելու գործում:

Ինքը' Հովիկ Հովեյանը, ժամանակին որպես ՀՀԿ համար ամենաշատ ձայն բերած համայնքապետ Սերժ Աարգսյանից Նիվա էր նվեր ստանում, այժմ ջանք ու եռանդ չի խնայում ՔՊ-ի համար վիզ դնելու հարցում:

Ինչպես տեսնում ենք՝ պնդումները, որ ՀՀԿ-ն ամեն դեպքում շարունակում է վերարտադրվե գործող իշխանությունների լուռ համաձայնության ներքո, այնքան էլ հեռու չեն իրականությունից, առնվազն՝ Մարտունիում: