Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն անդրադարձել է նրան, որ ԱԳՆ-ն նախօրեին հերքել է իր հրապարակած տեղեկությունը, թե ԱՄՆ-ում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը 30 րոպե ուշացել է Սենատորներ Մենենդեսի ու Ռիչի հետ հանդիպումից:
Նա Facebook-ի իր էջում գրել է.
«Վերջին շաբաթների ընթացքում ասել եմ, որ.
1. Միրզոյանի վաշինգտոնյան այցը ֆիասկո էր:
2. Հարաբերությունների հաստատման 30 ամյակը լուրջ առիթ էր՝ օրակարգը վերաիմաստավորելու և թարմացնելու համար, ինչը չարվեց:
3. Հաշվի առնելով 30 ամյա հաբելյանը, ամերիկցիները պետքարտուղարի մակարդակով հանդիպում էին տվել: Ցավոք, այդ հանդիպումը չօգտագործվեց լուրջ օրակարգային հարցերի քննարկման կամ մեր շահերից բխող օրակարգն առաջ մղելու համար:
4. Շուրջ մեկ տասնյակ հանդիպումների ընթացքում Արարատ Միրզոյանը չի բարձրացրել Արցախի կարգավիճակի, Արցախի անկախության ճանաչման և ազգերի ինքնորոշման իրավունքին վերաբերող հարցեր: Ինչպես նկատում եք, իր փոխարեն դա ամերիկյան կողմն է անում:
5. Միրզոյանի հետ հանդիպում էր կազմակերպվել Atlantic Council ուղեղային կենտրոնում (դուք ուրիշ ուղեղային կենտրոն չգիտե՞ք) որին մասնակցեցին ընդամենը 20 հոգի, այդ թվում դեսպանության աշխատակազմը և պաշտոնական պատվիրակությունը՝ զբաղեցնելով սենյակի կեսից ավելին:
6. Երևում էր, որ հայկական կողմը Վաշինգտոնից ցանկացել է մի քանի կարևոր մեսիջ «պոկել», որպեսզի սպառի ներքաղաքական դաշտում:
Հիմա ուշադրություն!
Այս ամենը ԱԳՆ-ն չի հերքել, բայց Միրզոյանի 30 րոպե ուշանալու փաստը հերքել է: Ու վիրավորական ձևակերպմամբ»: