Ադրբեջանի Առողջապահության նախարարությունը դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)՝ «Կապիկի ջրծաղիկի» հայտնաբերման թեստեր տրամադրելու խնդրանքով, ՌԻԱ Նովոստիին ասել է Ադրբեջանի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլվին Հաջիևը։
«Ադրբեջանական կողմը դիմում է հղել ԱՀԿ-ին՝ «Կապիկի ջրծաղիկի» թեստերի տրամադրման հարցով»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ մինչ օրս վտանգավոր վիրուսի ոչ մի դեպք չեն հայտնաբերել։