SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը կորցրել է 16,9 մլրդ դոլար, իսկ նրա ավտոկոնցեռնի բաժնետոմսերն ընկել են 9,2%-ով' Tesla-ի անձնակազմը 10%-ով կրճատելու մասին նրա հրամանի արտահոսքից մեկ օր անց, գրում է Forbes ամսագիրը։
Ուրբաթ օրը Reuters-ը, վկայակոչելով իրեն հասած նամակին, հայտնել է, որ Մասկը հրամայել է Tesla-ին կրճատել իր աշխատուժի «մոտ 10%-ը» և դադարեցնել աշխատանքի ընդունումը՝ ԱՄՆ-ի տնտեսության հետ կապված մտահոգությունների պատճառով:
Մասկը, ով շարունակում է մնալ աշխարհի ամենահարուստ մարդը, այժմ ունի 216,8 միլիարդ դոլար կարողություն, ասվում է հրապարակման մեջ:
«Գլխավոր բանը, որ ներդրողները հավանաբար մտածում են հենց հիմա, այն է, որ Մասկը լռի… Անցյալ շաբաթ զարմանալիորեն հանգիստ էր, և բաժնետոմսերը լավ աճ են ցույց տվել», - մեջբերում է ամսագիրը Miller Tabak + Co-ի շուկայի գլխավոր ստրատեգ Մեթ Մեյլի խոսքերը: