«Պատիվ ունեմ›› դաշինքի անդամներն իմ ընկերներն են, խնդիր չեմ տեսնում նրանց հետ աշխատելու հարցում››,-ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի պատգամավորական մանդատը վերցրած Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:

Նա նշեց, որ 11 տարի աշխատել է Աժ-ում որպես պատգամավոր՝ նաև ընդդիմադիր դաշտում: Գրիգորյանի խոսքով՝ իր առաջիկա անելիքները դեռևս հստակ չեն, բայց մեկ շեշտադրում արեց.

‹‹Որպես Շիրակի մարզից ընտրված պատգամավոր՝ իմ հիմնական խնդիրներից մեկը Շիրակի մարզի խնդիրները բարձրաձայնելն է››: