Աշխարհաքաղաքական նոր իրողությունը, որը ձևավորվել է Հարավային Կովկասում, պարարտ հող է ստեղծել կայուն խաղաղության և տարածաշրջանային տնտեսական համագործակցության համար։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված նամակում, հայտնում է APA-ն։

«Ադրբեջանը մտադիր է շրջել պատերազմի էջը, կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ և ստորագրել խաղաղության պայմանագիր։ Մենք հավատում ենք, որ Ֆրանսիան արժեքավոր ներդրում կունենա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացում՝ մեր ներկայացրած հինգ սկզբունքների հիման վրա՝ հենվելով միջազգային իրավունքի վրա»,- ասված է նամակում։