Հուլիսի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։20-ի սահմանում Երևան-Սևան ավտոճանապարհի 26 կմ հատվածում բախվել են 38-ամյա Կարեն Սարգսյանի վարած Mercedes մակնիշի 01 QA 110 համարանիշի և Վարդան Թովմասյանի վարած Volkswagen մակնիշի 36 TT 011 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության։ Պարզվել է՝ Mercedes-ի վարորդ Կ․ Սարգսյանը, որը ըստ աղբյուի ունեցած տեղեկության Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն է, եղել է ոչ սթափ (խմած)։
Աղբյուրը նաև հայտնում է, որ ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ մինչ այդ վթարը Կ․ Սարգսյանը Դիլիջանում ևս մեկ ավտովթարի մասնակից է եղել, որից հետո խփած ավտոյով շարունակել է ճանապարհը ու արդեն Կոտայքի մարզում դարձել է մեկ այլ ավտովթարի պատճառ։